Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը քննարկել են իրադրությունը տարածաշրջանում
Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին Բրյուսելում հանդիպում է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Վրաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:
«Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպման շրջանակում Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին բանակցություններ է անցկացրել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի հետ: Քննարկվել է իրադրությունը տարածաշրջանում: Վրաստանի փոխվարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է տարածաշրջանում կայունության ամրապնդման և հարևան երկրների միջև լարված իրադրության դեէսկալացիայի կարևորությունը:
Զալկալիանին վերահաստատել է վրացական կողմի պատրաստակամությունը՝ ապագայում ևս գործադրել բոլոր ջանքերը՝ հանուն տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության»,- ասվում է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ հատուկ չվերթով Բաքվից Երևան է տեղափոխվել նոյեմբերի 16-ի մարտերի ընթացքում զոհված ՀՀ ԶՈւ զինծառայողի մարմին .ՀՀ ՊՆ
Նոյեմբերի 17-ի երեկոյան, ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդո...
Թշնամին կրակել է Վերին Շորժայի ուղղությամբ. 168 am
168.am-ը գրել է, որ ադրբեջանցիները կրակել են Գեղարքունքի մարզի սահմանամերձ Վերին Շորժա գյուղի ուղղությամբ :Լրատվամիջոցի...
Կոչ ենք անում ձեռնպահ մնալ կեղծ տեղեկություններ տարածելուց. ՀՀ ՊՆ-ն հերքում է մամուլում հրապարակված տեղեկատվությունը
Հայաստանյան լրատվամիջոցներից մեկը տեղեկություն է տարածում, թե իբր «Սյունիքում ռազմական վերջին գործողությունների ժամանակ...
Ադրբեջանական կողմի կրակոցի հետևանքով ժամկետային զինծառայող է զոհվել. ՊՆ-ն մանրամասներ է հայտնում
Նոյեմբերի 22-ին, ժամը 18։10-ի սահմաններում,Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրա...