Արմեն Գրիգորյանը մեղադրել է Ադրբեջանին` ԱՊՀ մասնակից պետությունների Ախ քարտուղարների նիստում
Նոյեմբերի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է ԱԽ գրասենյակը:
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդես է եկել ելույթով, որում վերոնշյալ հարցերից զատ անդրադարձել է Հայաստանի Հանրապետության տարածք ադրբեջանական զորքերի ներխուժմանը և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:
Ա. Գրիգորյանը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանը ոչ միայն չի պահպանում հրադադարի ռեժիմը, այլև չի կատարում վերոնշյալ համաձայնությունների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները: Իսկ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունները Հայաստանը դիտարկում է քայլ՝ ուղղված ՀՀ տարածքային ամբողջականությանը:
ԱԽ քարտուղարը ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է մնում խաղաղ կարգավորման գործընթացին և պատրաստ է սկսել սահմանագծման և սահմանազատման գործընթացը, սակայն սրա հետ մեկտեղ իր սահմաններից վճռականորեն հետ է մղելու ցանկացած ռազմական ագրեսիա:
Հաղորդակցման ուղիների ապաշրջափակման մասին Ա. Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս փոխվարչապետների մակարդակով կազմավորված ձևաչափին և պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ձեռքբերված համաձայնությունները անխափան իրականացնելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Փաստաթուղթը, որ դրված էր սեղանին, ես պատրաստ էի ստորագրել. Փաշինյան
«Ոչ ավելի խորացել են, ոչ էլ ավելի չեն խորացել». Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյա...
ԵԽ-ից հայտարարել են` Ադրբեջանն է նախաձեռնել ռազմական գործողությունները և կոպտորեն խախտել նոյեմբերի 9-ի հրադադարը
Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով զեկուցող Անդրեյ Կովա...
ՀԱՊԿ մամուլի խոսնակի արձագանքը` հայ-ադբեջաական սահանին տեղի ունեցողի մասին հարցին. Factor
Factor.am-ը գրում է. «Factor.am-ը դիմել էր ՀԱՊԿ-ի մամուլի խոսնակ Վլադիմիր Զայտենդինովին՝ պարզելու, թե ինչ դիրքորոշո...
Ի՞նչ են խոսել Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նա...