Քաղաքականություն

Նոյեմբերի 02-ին, հատուկ կապով, մինչ այս չհրապարակված նամակ եմ ուղարկել Նիկոլ Փաշինյանին. Մարուքյան

Unknown 266 դիտում
Նոյեմբերի 02-ին, հատուկ կապով, մինչ այս չհրապարակված նամակ եմ ուղարկել Նիկոլ Փաշինյանին. Մարուքյան

Անվտանգային համագործակցության ոլորտում ՌԴ հետ ունեցած իրավապայմանագրային բազան քննարկելով` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեռ 44-օրյա պատերազմի ընթացքում հանգել էր եզրակացության, որ ՌԴ դիմելն առավել նպատակահարմար է հիմնվելով 2016թ. նոյեմբերի 30-ին Մոսկվայում կնքված՝ ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ Միացյալ խմբավորման մասին համաձայնագրի դրույթների վրա։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է  «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարությանը։

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ այն փուլում, երբ քննարկվում էր, թե ի՞նչ իրավապայմանագրային բազա ունենք ՌԴ հետ՝ անվտանգային համագործակցության ոլորտում և որ պայմանագրին հղում տալով ՌԴ նախագահին դիմելը մեզ համար ավելի նպատակահարմար կլիներ ռազմաքաղաքական առումով, նոյեմբերի 02-ին, հատուկ կապով, մինչ այս չհրապարակված նամակ եմ ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով դիմել ՌԴ նախագահին՝ հիմնվելով 2016թ. նոյեմբերի 30-ին Մոսկվայում կնքված՝ ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ  Միացյալ խմբավորման մասին համաձայնագրի դրույթների վրա՝ մանրամասն հիմնավորելով նաև, թե ինչ առումներով է այդ պայմանագրի կիրառումը մեզ համար շահեկան։

Չհրապարակված նամակի ամբողջական տեքստին կարող եք ծանոթանալ ստորև»,- գրել է նա և հրապարակել նամակի լուսանկարները։

 

[ee8f26bbf385db851fb15b3deb5806a6.jpg]

 

[f8ab57723949ea3b735c2c26578b129e.jpg]

 

[ce91dc11b369cfaff1012cd53018b370.jpg]

 

[d672c82427ba7f07880c71200cd79b5e.jpg]

 

[973cdd1624ce230d462ad5da87d674f5.jpg]

 

[92cf48f7c028b317312120d1da48735e.jpg]

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250