Ադրբեջանական զինուժն ավելի է խորանում ՀՀ տարածքում. Վահե Հակոբյան
Ամեն օր մեր երկիրը կանգնում է խնդիրների առջև, ամեն օր մենք գնում ենք նոր զիջումների: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
Ըստ Վահե Հակոբյանի, այլընտրանքային ճանապարհի նախագիծը, որը Գորիսը Տաթեւով կապում է Կապանին, արվել է սխալներով, արդեն խցանումներ կան, մինչդեռ դեռևս ձյուն չի եկել, ճանապարհներին սառույց չկան, մառախուղ չէ:
«Կապան-Ճակատեն ճանապարհը կորցնելով՝ 4 գյուղի՝ Սրաշեն, Ճակատեն, Շիկահող, Վերին Հանդ, 600 բնակիչ, մնացին շատ բարդ կացության մեջ: Այդ գյուղերը Կապան խոշորացված համայնքի մեջ են մտնում, եթե 10 կմ էին հատում Կապան հասնելու համար, հիմա ստիպված պետք է գնան Մեղրիով, Քաջարանով, 150 կմ շրջանց կատարելով՝ գան Կապան»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Այնուհետև նա հարցադրում արեց՝ այս պայմաններում ի՞նչ է անում կառավարությունը. «Փոխանակ անվտանգության հարցերը փորձի լուծել, բեմադրություններ է անում՝ նախարար է հանում, նշանակում: Ինչո՞ւ հեռացվեց պաշտպանության նախարարը, պատշաճ դիմադրություն չէ՞ր իրականացնում, թե՞ հակառակը: Ինչո՞ւ հանրությունը դրա մասին չգիտի: Ի՞նչ կապ ունի Սուրեն Պապիկյանը պաշպանության նախարարության հետ: Այս ամեն ինչը մի կողմ դրած՝ Փաշինյանը շարունակում է իր մանր վրեժխնդրությունը՝ կալանավորելով մեր գործընկերներին»,- պատասխանելով իր հարցադրմանը՝ ասաց Վահե Հակոբյանը:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
ՊՆ-ն հերքում է Սև լճի տարածքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուքի լուրը
Ադրբեջանական որոշ տելեգրամ ալիքների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկ...
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...