Ողբամ ապրողաց, բոլորը ցնցված են․ Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ողբամ ապրողաց. կոչեմ մեռելոց: Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարար. իրեն ճանաչում եմ դեռ «Հայ ասպետ» հեռուստախաղի օրերից, երբ որպես պատմության ուսուցիչ թիմ էր բերում մասնակցելու. ոչ մի վատ բան չեմ ուզում ասել, նույնիսկ լավը կարող էի ասել, եթե քպ-ում չլիներ: Բոլորը ցնցված են այս անհեթեթ նշանակումից, բայց իրականում սա նիկոլի անելանելիության հերթական խոստովանությունն է՝ այդ մարդու այբուբենում մի քանի տառ կա, մյուսներին չի հավատում, թեև բոլոր շղթաներով պահում է իր կողքին, ու կազմած բառերը ոչ մի կերպ միտք չեն դառնում, նշանակած կադրերը վստահություն չեն ստեղծում. -Այդպես է, նիկոլ, երբ դու քեզանից ոչինչ չես ներկայացնում, շրջապատում ես քեզ միայն ծափ տվողներով, պատեպատ մի խբվիր ու հետդ էլ անդունդը քաշիր մի ողջ ժողովուրդ ու երկիր.. և չհասկանալով, որ դու ես փորել քո առջևի փոսը, վերջին ճիգերն ես անում ԳԱՀԻՆ մնալու.
Իսկ եթե իրեն հենց դրա համար են բերել, որ կործանի Երկիրը, մեղկ է, որ իր տերերն իրեն չեն ասել, որ Հայքը հավերժ է, որքան էլ փոքրացած ու խեղճացած, բայց հավերժ է, նրա հավերժությունը իր լավագույն զավակների արյամբ է գնվել....
Իրադարձությունները մոտենում են իրենց «ցավոտ» ավարտին, բայց այնուհանդերձ սա շատ վտանգավոր իրավիճակ է, որովհետև ՆԱ արդեն գիտի, որ իշխանությունը կորցնելուց անգամ մեկ ժամ հետո, իր և իր մերձավորների հետ լինելու է ամենասարսափելին..... ուստի իր հետ կկործանի ամեն ինչ, դրա համար էլ վերջին փափուշտները անընդհատ տեղից տեղ է փոխում, փորձում հետաձգել անխուսափելին.....իր ողորմելի վախճանը:
Բայց խոսքս հիմա իրեն չի ուղղված, այլ բանակում դեռ գործող նորմալ սպաներին՝ ձայն հանեք, գոնե ընդվզեք, թույլ մի տվեք այս աստիճան անպատվել հայոց բանակը.... մի ամբողջ ազգ ձեզ է նայում, նա դեռ սիրում է իր բանակը, նա պատրաստ է ամեն ինչ տալու իր բանակին, շտապեք, պարոնայք սպաներ.....
ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ»
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
ՊՆ-ն հերքում է Սև լճի տարածքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուքի լուրը
Ադրբեջանական որոշ տելեգրամ ալիքների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկ...
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...