Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. BMW-ն վրաերթի է ենթարկել չթույլատրվող հատվածով անցնող հետիոտնին. Shamshyan. com

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 26-ամյա Սարգիս Պետրոսյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Էրեբունի 23 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ 

Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Դեպքը եղավ, շտապօգնությունը կարճ ժամանակում, կարելի է ասել, 1-2 րոպեից դեպքի վայրում էր։ Բժիշկներն ամեն ինչ արեցին, որպեսզի փրկեին նրա կյանքը, սակայն՝ զուր։ Վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացավ»։

Վարորդը փախուստի չի դիմել: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ 

Քիչ առաջ պարեկները պարզեցին, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 83-ամյա Լիդա Պ-ն էր։ 

Քաղաքականություն

Պատահարներ