Քաղաքականություն
«Այսօր պետք է հնարավոր բոլոր հարթակներից բղավել»․ Գայանե Աբրահամյան
ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրառումը․ «Ինչ պետք է անեն այսօր մեր դիվանագիտական բոլոր օղակները, բոլոր հարթություններով և ուղղություններով, եթե իհարկե դեռևս ունենք ինքնիշխան…
| ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրառումը․ «Ինչ պետք է անեն այսօր մեր դիվանագիտական բոլոր օղակները, բոլոր հարթություններով և ուղղություններով, եթե իհարկե դեռևս ունենք ինքնիշխան դիվանագիտություն վարելու նվազագույն ներուժ. Փոխարենը հնարավոր բոլոր մեդիաներով արդարացնեք ոխերիմ հակառակորդի քայլերը` ամեն անգամ պնդելով, թե դա իրենց տարածքն է և հակաիրավական անցակետեր տեղադրելուն հակադրել ընդամենը անցակետերի հայելային տեղադրմամբ (ռազմավարական առումով բացարձակ անիմաստ և ոչինչ չտվող քայլ), փոխանակ արդարացնեք առանց դեմարկացիա-դելիմիտացիա իրականացնելու ՀՀ սուվերեն տարածքների գրավումը, քանի որ երբ պնդում եք, թե տվյալ հատվածը ադրբեջանական տարածք է, որևէ իրավական հիմք, անգամ նոյեմբերի 9-ի կամ հունվարի 11-ի հայտարարությունները, որոնք ևս իրականում իրավական հիմք չեն, անգամ դրանցում դա չի սահմանվել, այլ պետք է ՇԱՏ ԿԱՐևՈՐ ՈՒՂԵՐՁ տրվի բոլոր միջազգային գործընկերին առ այն. Հերթական անգամ ադրբեջանական կողմի հակաիրավական քայլերի հետևանքով ԽԱԽՏՎԵԼ Է առնվազն 9 (Բարձրավան, Շուռնուխ և Որոտան, Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ) համայնքների բնակիչների ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ` կյանքի իրավունքից, հումանիտար աջակցության իրավունքից մինչև կրթության իրավունքի իրացման սպառնալիքներ։ Չփորձե՛ք, անգամ հերքել ու պնդել, թե այս գյուղերն ունեն այլընտրանքային ճանապարհ, միջհամայնքային գրունտային ճանապարհը ձմռան շեմին բացարձակ երթևեկելի չէ (ռեպորտաժներ ապացույցներով կից մեկնաբանության մեջ)։ Այս համայնքներում ապրող մարդկանց իրավունքների մասին այսօր պետք է ՀՆԱՐԱՎՈՐ ԲՈԼՈՐ հարթակներից բղավել, կազմակերպել ՀՀ-ում գործող դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների այց, այս առումով մեր ձայնը հիմա շատ բարձր պետք է հնչի, այո նաև հասարակական կառույցների կողմից պետք է դա արվի։ Ցանկացած ամենաբարդ իրավիճակում, անգամ այս աստիճան անատամ հետքայլերի ու զիջումների պայմաններում պետք է գործել ու գործիքակազմեր կան, միայն թե ցանկություն լինի դրանք կիրառելու»։ |
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Նոյեմբերի 17-ի ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում, ուր տեղակայված հայկական դիրքերի վրա նախոր...
Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց. պաշտոնական
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
ՊՆ-ն հերքում է Սև լճի տարածքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուքի լուրը
Ադրբեջանական որոշ տելեգրամ ալիքների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկ...
Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում տեղի կունենա․ Bagramyan26
Ըստ @bagramyan26 հավաստի աղբյուրների՝ նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նի...
Ավելին Քաղաքականություն բաժնից
Կալլասը պատրաստում է ՌԴ-ի դեմ ամենամասշտաբային պատժամիջոցները
5.0
Սեուտայի լողափում շուրջ 200 միգրանտ ակցիա է անում
5.0
Թրամփը մեկնաբանել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված պաշտպանական պայմանագիրը
5.0
Էրդողանը՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության և տարածաշրջանային զարգացումների մասին
5.0