Կորոնավիրուսից մեկ օրում Հայաստանում մահացել է 78 մարդ. թարմացված տվյալներ

Նոյեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1309 նոր դեպք, մահացել է 70 մարդ։ Մահվան եւս 8 դեպք գրանցվել է, երբ անձն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, բայց մահը վրա է հասել այլ պատճառով։

Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 227 063 թեստավորում: Երեկ կատարվել է 11 431 թեստավորում։ Վարակվածների ընդհանուր թիվը՝ 326 830 է։ Առողջացածների թիվը՝ 289 900-ը, փաստացի այս պահին բուժվում է 28 625 մարդ։

Համավարակի պատճառով մահացել է 6937 մարդ, եւս 1368 անձ մահացել է հարակից այլ հիվանդության պատճառով, սակայն վարակված է եղել նաև կորոնավիրուսով։

Քաղաքականություն