Սպառողների համար գազի սակագինը փոփոխության կենթարկվի՞. Գարեգին Բաղրամյանը մանրամասնում է
Հայաստանում սպառողների համար գազի սակագինը 2022-ի հունվարի 1-ից չի բարձրանա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
«Սպառողների համար սակագինը հունվարի 1-ից, կարող եմ ասել, որ միանշանակ չի փոխվի, որովհետև արդեն բոլոր ժամկետներն անցել են»,-ասաց Բաղրամյանը՝ նկատի ունենալով հանձնաժողով սակագնի փոփոխման հնարավոր հայտնի ներկայացման, ուսումնասիրման և որոշման կայացման ժամկետները
Սակայն ռուսական կողմի հետ սահմանին գնի հարցով բանակցությունները շարունակվում են:
Էլեկտրաէներգիայի մասով դեռ քննարկումներ են ընթանում: Երբ հանձնաժողովը վերջնական հաշվեկշիռներ ստանա, նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին կհայտնի: Էլեկտրաէներգիայի սակագինը կախված է նաև նրանից, թե սահմանին գազի սակագնի վերաբերյալ բանակցություններն ինչպես կավարտվեն:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի են «Տաշիր պիցցա»-ում թունավորումների պատճառները
ՍԱՏՄ-ն տեղեկացնում է՝ պատրաստ են «Տաշիր պիցցա» ցանցի մասնաճյուղերում մատուցվող սննդից լաբորատոր հետազոտության արդյունքնե...
Ձյան առատ տեղումներ են սպասվում
ՈՒշադրություն Նոյեմբերի 11-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված, հ...
Որոշ դեղերի շրջանառություն Հայաստանում դադարեցվել է
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել են կարգադրագրեր Հայաստանի Հանրապետությունում ներքոնշյ...
Սեղմված գազի գինն առաջիկայում կբարձրանա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում սեղմված բնական գազի գինը, հնարավոր է, առաջիկայում բարձրանա: «Ժողովուրդ» օրաթեր...