Սեղմված գազի գինն առաջիկայում կբարձրանա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում սեղմված բնական գազի գինը, հնարավոր է, առաջիկայում բարձրանա: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին փոխանցեցին գազալցակայանների աշխատողները: Նրանց խոսքով՝ առաջիկա ամիսներին սեղմված բնական գազի մեկ լիտրը, հնարավոր է, 20-30 դրամով թանկանա:
Ի դեպ, որոշ գազալցակայաններում բնական սեղմված գազի մեկ լիտրը վաճառվում է 310, իսկ որոշներում՝ 320-330 դրամով: Մեզ հայտնի դարձավ, որ բենզինի գնի բարձրացումը գազալցակայանների ղեկավարներին ստիպել է մտածել գազի գինը բարձրացնելու մասին:
Գազալցակայանների աշխատողների խոսքով՝ բենզինի գինը 520 դրամի սահմաններում չի մնա, այն առաջիկայում է՛լ ավելի կբարձրանա եւ կհասնի 700 դրամի. «Եթե բենզինի գինը դառնա 700-800 դրամ, գազն էլ կթանկանա հաստատ»: Ի դեպ, տեղեկացնենք, որ հեղուկ գազի գինը եւս շարունակում է բարձր մնալ. մեկ լիտրը 260 դրամ է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի են «Տաշիր պիցցա»-ում թունավորումների պատճառները
ՍԱՏՄ-ն տեղեկացնում է՝ պատրաստ են «Տաշիր պիցցա» ցանցի մասնաճյուղերում մատուցվող սննդից լաբորատոր հետազոտության արդյունքնե...
Որոշ դեղերի շրջանառություն Հայաստանում դադարեցվել է
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել են կարգադրագրեր Հայաստանի Հանրապետությունում ներքոնշյ...
Քննարկվում է 200 դրամի տարբերակը. հայտնի է, թե որ խմբի սպառողների համար ջրի սակագինը չի բարձրանա
«Հայաստանում նախատեսվում է 2022-ի հունվարի 1-ից սպառողների համար փոփոխել ջրի սակագինը, քննարկվում է ներկայիս 180 դրամի փ...
Սպառողների համար գազի սակագինը փոփոխության կենթարկվի՞. Գարեգին Բաղրամյանը մանրամասնում է
Հայաստանում սպառողների համար գազի սակագինը 2022-ի հունվարի 1-ից չի բարձրանա։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում...