Ձյան առատ տեղումներ են սպասվում
ՈՒշադրություն
Նոյեմբերի 11-ին Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված, հանրապետության տարածքի մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ` ձյան տեսքով։ Մասնավորապես ձյան առատ տեղումներ են սպասվում Կոտայքում, Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը բոլոր մարզերում կնվազի 10-12 աստիճանով։
Հանրապետության տարածքում`
Նոյեմբերի 11-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով: Նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ, 10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը կնվազի 10-12 աստիճանով, 12-13-ի գիշերը` 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 11-ին սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի են «Տաշիր պիցցա»-ում թունավորումների պատճառները
ՍԱՏՄ-ն տեղեկացնում է՝ պատրաստ են «Տաշիր պիցցա» ցանցի մասնաճյուղերում մատուցվող սննդից լաբորատոր հետազոտության արդյունքնե...
Որոշ դեղերի շրջանառություն Հայաստանում դադարեցվել է
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել են կարգադրագրեր Հայաստանի Հանրապետությունում ներքոնշյ...
Իրավապահ համակարգը «թափ տալու» գործընթաց կսկսվի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում սպանվել էր քրեական հեղինակություն Քանաքեռցի Տույը՝...
Քննարկվում է 200 դրամի տարբերակը. հայտնի է, թե որ խմբի սպառողների համար ջրի սակագինը չի բարձրանա
«Հայաստանում նախատեսվում է 2022-ի հունվարի 1-ից սպառողների համար փոփոխել ջրի սակագինը, քննարկվում է ներկայիս 180 դրամի փ...