Հասարակություն

Կամերունում խոլերայի համաճարակի մեկնարկի մտավախություն ունեն. մահացել է 5 մարդ

Կամերունում խոլերայի համաճարակի մեկնարկի մտավախություն ունեն. մահացել է 5 մարդ

Կամերունի իշխանությունները խոլերայի համաճարակի մեկնարկի մտավախություն ունեն։ Ներկա պահին գրեթե բոլոր բուժաշխատողներն ու միջոցներն ուղղված են կորոնավիրուսի դեմ պայքարին։

Աֆրիկյան պետությունում գրանցվել է խոլերայի բռնկում։ Երկու շաբաթում վարակն առնվազն 5 մարդու կյանք է խլել։ Այս մասին հայտնում է Կամերունում մարդասիրական հարցերի համակարգման ՄԱԿ-ի վարչությունը։

Կազմակերպության տվյալներով՝ խոլերայի բռնկում է գրանցվել երկրի հարավ-արևմուտքում և կենտրոնում։ Հիվանդությունն ախտորոշվել է 35 մարդու մոտ։

Հիշեցնենք, որ անցած ամռանը խոլերայի բռնկում էր տեղի ունեցել երկրի հարավում։ Այդ ժամանակ ձկնորսական Լոնջի գյուղում մահացել էր 12 մարդ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250