«Հայաստանի իշխանությունների այսօրվա օրակարգում գոյություն ունի երեք առանցքային հարց». Արման Աբովյան

Նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Այն, ինչ կատարվում է հետպատերազմյան Հայաստանում` ապագայում կդառնա խորը ուսումնասիրությունների առարկա քաղաքագիտական ուսումնական հաստատություններում և վերլուծական կենտրոններում։

Այո՛, առանց ավելորդ անգամ գույները խտացնելու կարելի է արձանագրել, որ ներկայիս իշխանությունները տանուլ տալով բոլոր ուղղություններով այն ամենը, ինչը հնարհավոր է, և երբեմն նույնիսկ տապալելով այն, ինչը կարծես թե անհնաին էր տապալել, նախանձելի համառությամբ գեներացնում են այնպիսի գործընթացներ, որոնք անխուսափելի բերելու են այնպիսի իրավիճակի, որ արդեն շատ պարզ և հստակ օրակարգային հարց է դարնալու առհասարակ Հայսատանի և Արցախի Հանրապետությունների ֆիզիկական գոյության խնդիրը։ Դատեք ինքներդ։

Հայաստանի իշխանությունների այսօրվա օրակարգում գոյություն ունի երեք առանցքային հարց։

Այսպես կոչված, «դելիմիտացիա», կրկին, այսպես կոչված, «կոմունիկացիաների ապաշրջափակում» և (կներեք կրկնվելու համար) տրամաբանությունից դուրս աբսուրդային և անկապ (այո՛, հենց անկապ) «խաղաղության դարաշրջանի բացման» գործընթացի մեկնարկը Հայսատանի համար։

Սկսենք սկզբից։

1. Դելիմիտացիան և դեմարկացիան ենթադրում են, որ նվազագույնը շահառու պետությունների միջև ընդհանուր մոտեցումներ և տեսլականի առկայություն, նվազագույնը միմյանց հանդեպ փոխադարձ ԸՆԴՈՒՆԵԼԻ լինելու սկզբունքային դիրքորոշման առկայություն։

Եվ, եթե հայկական կողմը իրեն ուղղակի պատռում է մեջտեղից ու պատից պատ տալիս, որ ցույց տա ադրբեջանական կողմին իր «խաղաղասիրապուպուշ» կեցվացքը, ապա ադրբեջանական կողմը շատ հստակ հայտարարում է, որ հավակնություններ ունի ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքի հանդեպ, և ի ապացույց իր խոսքերի` օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքները։

Ընդ որում՝ շատ կարևոր դիտարկում, ադրբեջանցիները, ըստ էության, չեն թաքցնում այն, որ ինչ-որ դեմարկացիաներն իրենց համար չեն կարող հանդիսանալ խոչընդոտ` ապագայում զավթելու Հայսատանի ամվողջ տարածքը, ասեմ ավելին` Ադրբեջանում պետական մակարդակով արգելված է արտաբերել հայկական բնակավայրերի անվանումները, փոխարենը հրահանգված է անվանել բացառապես շինծու, թուրքալեզու անվանումներով։

Հիմա մի քիչ մտածեք, ինչո՞ւ է դա արվում ալիևյան նացիստական քարոզչամեքենայի կոզմից։

Բայց դե վերադառնանք դեմարկացիայի բուն խնդիրներին։ Հայաստանի գերարհետսավարժ և սուպերխաղաղասեր իշխանությունները, ըստ երևույթի, տեղյակ չեն, որ օրինակ` Սիրիայի և Թուրքիայի միջև ամրգարված ու դեմարկացիա անցկացրած սահմանը ոչ մի կերպ խոչընդոտ չհանդիսացավ, որ թուրքերը ներխուժեն Սիրիայի ինքիշխան տարածք ու հաստատեն օկուպացված տարածքներում իրենց իշխանությունը։ Մի գաղտնիք բացեմ բոլոր դեմարկացիամորլների համար. պետության սահմանները գծում են ոչ թե ինչ-որ քարտեզների հիման վրա, այլ միայն և միայն պետության անվտանգային շահերից դուրս գալով։ Սա միակ սկզբունքն է, որի վրա պետք է հիմնվի նորմալ պետությունը։

Բացի դրանից հետաքրքիր է հետևել, թե ինչպես Հայաստանի իշխանություները համառորեն շրջանցում են այն պարզ իրողությունը, որ հնարհավոր չէ անցկացնել սահմանների ճշգրտում, երբ քո տարածքն օկուպացված է, սա այնքան ակնհայտ է, որ ուղղակի ապշում ես, երբ տեսնում ես, թե ինչպես են փաշինյանական իշխանությունները լուրջ դեմքով փորձում ապացուցել հակառակը։

Ոչ պակաս կարևոր է նշել, որ եթե դելիմիտացիան անցկացվի առանց հստակ Արցախի ԱՆԿԱԽ կարգավիճակի ամրագրման (գոնե որպես բանակցային սկզբունք), ապա դեմարկացիան կտանի դեպի Արցախի հիմնախնդրի տեղափոխում Ադրբեջանի «ներքին» քաղաքական տիրույթ։ Մարդիկ, որոնք վիճարկում են այս ակնհայտ իրողություները, նույն հաջողությամբ կարող են վիճարկել, որ օրինակ` երկրագունդը կլոր է, կամ գիշերը մութ է։

...մնացած երկու թեզի մասին հաջորդիվ։ ...շարունակելի»: