Քաղաքականություն

Ադրբեջանցիներն առաջ գալու փորձ են արել, մեր տղաները կասեցրել են ու բարելավել են իրենց դիրքերը. Կարեն Քոչարյան

Unknown
Ադրբեջանցիներն առաջ գալու փորձ են արել, մեր տղաները կասեցրել են ու բարելավել են իրենց դիրքերը. Կարեն Քոչարյան

Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Սև լճի հատվածում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած միջադեպին։

Սև լճի հատվածում երեկ ադրբեջանցի զինվորականները փորձել են բարելավել իրենց հենակետերը, բայց հանդիպել են հայկական զինուժի դիմադրությանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը` հաստատելով մամուլում տարածված տեղեկությունները, թե Սև լճի հատվածում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպ է եղել։

«Դիրքային անհանգստություն է եղել։ Կրակոցներ չեն եղել։ Ադրբեջանցիները առաջ գալու փորձ են արել, մեր տղաները կասեցրել են։ Մեր տղաները բարելավել են իրենց դիրքերը»,–ասել է նա։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250