
Ծնողների գրավոր համաձայնությամբ 12 տարեկանից բարձր երեխաները կարող են պատվաստվել. նախարար

«Սա օրենի պահանջ է, օրենքի առաջ բոլորը հավասար են և պետք է կրեն դիմակներ, այդպես է պահանջը»,- Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ պաշտոնյաների՝ դիմակ չկրելու դեպքերին։
Նախարարը պնդեց, որ դիմակի կրումն այս պահին ցանկությամբ չէ՝ Հայաստանում ունենք լրված համաճարակային իրավիճակ և բոլորը պետք է հավասր կերպով ենթարկվեն օրենքի պահանջին։ Նախարարը նշեց՝ կապ չունի պաշտոնյա է, թե ոչ, եթե անձը խախտել է օրենքը, պետք է տուգանվի։
Մահճակալային ֆոնդը մնում է գերլարված, ազատ տեղեր չկան, սպասող քաղաքացիներ կան հերթի մեջ, սակայն թիվը նվազել է, ինչը ըստ Ավանեսյանի, ուրախալի է։
«3100-ին մոտ մահճակալները անընդհատ, ամբողջ ծավալով օգտագործվում են։ Թթվածնային, դեղորայքային, մասնագիտական ներուժի առումով մեր ողջ պոտենցիալը մոբիլիզացված է, որպեսզի հասցնենք մեր Քովիդ պացիենտներին ճիշտ պահին բժշկական օգնություն հասցնել»։
Ավանեսյանը նաև շեշտեց, որ լարված վիճակի լուծումը օր առաջ պատվաստումների ցուցանիշի բարձրացումն է և հանրային իմունիտետի շերտի ապահովումը։ Այն երկրներում, որտեղ պատվաստումների թիվը 70 տոկոսից ավելի է, կտրուկ նվազում են թե մահվան, թե հոսպիտալացման տեմպերը։
ՀՀ-ում կորոնավիկրուսի դեմ պատվաստնել կարող են նաև երեխաները։
«Երեխաներին պատվաստելու հնարավորությունը ստեղծված է, ծնողների գրավոր համաձայնությամբ 12 տարեկանից բարձր երեխաները կարող են պատվաստվել։ Մոտ 50 երեխա ունենք, որ արդեն պատվաստվել են»։
Ավանեսյանն անդրադարձավ նաև իր կողմից սանավիացիայի կիրառմանը, նշելով, որ գործուղվել է Սյունիք, հետագայում էլ, եթե անհրաժեշտություն լինի մասնագիտական թիմի հետ շտապ կերպով ուղևորվել հեռավոր մարզ, օգտագործվելու են բոլոր միջոցները։
«Քովիդի, թե այլ պարագայում, սանավիացիայի կողմից այն վիճակները, որոնք ենթադրում են դրա օգտագործում, հստակ նշված է։ Եթե օգտվել եմ, ուրեմն նպատակային եմ համարել»։