
Որքան էլ մենք խոսում ենք ճանապարհների ապաշրջափակման մասին, ադրբեջանցիները խոսում են, որ դա պետք է լինի միջանցք. Օհանյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում անձրադարձել է երեք երկրների փոխվարչապետների մակարդակով ձևավորված աշխատանքային խմբում գծագրված Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր բոլոր երկաթգծերին։
Մասնավորապես Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է Հայաստանի սուվերեն ճանապարհներով Նախիջևանի հետ հաղորդակցվելու հնարավորություն ունենա։ ՀՀ-ն էլ իր հերթին հաղորդակցություն պետք է ունենա Ադրբեջանի տարածքով ՌԴ-ի և ԻԻՀ-ի հետ։Օհանյանը կարծում է, որ տրանսպորտային ապաշրջափակումը ինքնին բերելու է շրջափակման։
«Չի կարող լինել տարածքների ապաշրջափակում, եթե չկա դրա իրավապայմանագրային հենքը և չկա դրա ռեալ գնահատականը՝ անվտանգային, տնտեսական և ժողովրդագրական առումով։ Ճանապարհների ժամանակավրեպ բացումը, երբ հակառակորդի հետ չկա խաղաղության պայմանագիր, հակառակորդը հոխորտում է և ստիպում է գնալ դրան, իսկ մենք փոխանակ մեր անվտանգային համակարգը ձևավորենք, խաղաղություն ենք մուրում, ժամանակավրեպ է և այդ ապաշրջափակումն իմ կարծիքով բերելու է ավելի խորը շրջափակման և տնտեսական ճնշում է լինելու և ժողովրդագրական պատկերն է փոխվելու՝ հատկապես Սյունիքի»։
Օհանյանը անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, թե ապաշրջափակումից հետո հննարավոր են նաև տնտեսության զարգացմանը։
«Ես կտեսնեմ, այդ ներկայացուցիչները՝ Նախիջևանի հատվածով կամ Ադրբեջանի հատվածով իրենք կգնա՞ն, իրենց իրերը կուղարկե՞ն ՌԴ, թե ոչ։ Գտնում եմ, որ լիարժեք խաղաղություն պետք է լինի, իսկ դրա համար հակառակորդը պետք է փոխի իր հռետորաբանությունը, իր գործողություններով ցույց տա, որ գնում է խաղաղության՝ պետք է դուրս գան ՀՀ տարածքից, բոլոր տիպի ճնշումներից զերծ մնան»։
Օհանյանը մեկ անգամ էլ հայտարարեց, որ խաղաղության համար պայմաններ են պետք, խաղաղություն չպետք է մուրալ՝ այլ պարտադրել, կամ պաշտպանել։ Թուրք -ադրբեջանական տանդեմի պարտադրանքով պատերազմը շարունակվել է, որից հետո նույն տանդեմը հայտնվել է ՀՀ սահմաններում՝ տարբեր ուղղություններում և պարտադրում են, որ միջանցք բացվի, իսկ ՀՀ իշխանությունը խոսում է ապաշրջափակման մասին։
«Որքան էլ մենք խոսում ենք ճանապարհների ապաշրջափակման մասին, Ադրբեջանցիները խոսում են, որ դա պետք է լինի միջանցք և ՀՀ շատ տարածքներ իրենցն են։ Էլ չեմ ասում, որ դեռևս գնահատական չի տվել այն իրողությանը, որ պատերազմը սկսվելուց առաջ թուրքերը և ադրբեջանցիները ՀՀ տարածքում չեն ունեցել իրենց գործակալներին, դաշնակիցներին, աջակիցներին։ Այս ամենը խոսում է նրա մասին, որ ի վերջո մենք չեք ցանկանում, որպեսզի թրքացում լինի և Արցախը հայաթափվի»,- եզրափակեց Օհանյանը։