«Իրենց հողը չմշակող մարդկանց պետք է ճնշման ենթարկել». հայտարարել է ոչ ավել, ոչ պակաս էկոնոմիկայ նախարարը. Հակոբյան

Lրատվակայքերից մեկի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 ««Մարդիկ, ովքեր իրենց հողը չեն մշակում, պետք է ճնշման ենթարկվեն»․ այսօր այսպիսի հայտարարություն է արել ոչ ավել, ոչ պակաս՝ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
     Ի՞սկ, օրինակ, եթե նախարարն իր գործը չի անում, ճնշման ենթարկել պատրաստվո՞ւմ են, թե՝ չէ։ Չէ՞ որ այդ ձեր նշած մարդիկ իրենք իրենց սեփական հողն է, որ չեն մշակում, դուք էլ, օգնել-խրախուսելու փոխարեն, ասում եք, թե՝ պիտի ճնշենք, պատժենք։ Որ թուրքին բերել են մարդուն հարևան, չի կարողանում հողը մշակել, դա էլ հեչ։
     Իսկ էդ նախարարը, նու, օրինակ՝ հենց դուք՝ Քերոբյան Վահան, մեր տված հարկերից ստանում եք բարձր աշխատավարձ, պարգևատրվում եք, երթևեկում եք մեր տված հարկերից գնած թանկ մեքենայով, նստում եք այն բազկաթոռին, որը գնվել է, պատկերացրեք, էլի մեր տված հարկերի գումարով․․․ Հիմա ի՞նչ, բա ձեզ ի՞նչ անենք։ Միայն ճնշելով չեք պրծնի, երևի առնվազն մտրակենք»:

Քաղաքականություն