Հունաստնում COVID-19-ի դեմ խնդրել են աղի լուծույթով պատվաստում կատարել

Հունստանում քաղաքացիները բժիշկներին վճարել են 400 եվրո  COVID-19-ի դեմ  աղի լուծույթով ներարկման համար, որի դիմաց պետք է ստանան պատվաստման վկայական: 

Բժիշկները վերցրել են գումարը, սակայն նման հիվանդներին ներարկել են Pfizer դեղամիջոցը, հայտնում է հունական Mega TV հեռուստաալիքը։

 

Ընդհանուր առմամբ, Հունաստանում ավելի քան 100 հազար մարդ աղի լուծույթ ներարկելուց հետո ստացել է կեղծ պատվաստման վկայական։ Որոշ բժիշկներ չհրաժարվեցին գումարից, բայց օգտագործեցին իսկական պատվաստանյութ՝ իրենց աշխատավայրում անախորժություններից ազատելու համար: Տեղի ՆԳՆ-ն հաստատել է նման խնդրի առկայությունը՝ նշելով, որ կեղծ վկայականներով դեռևս 100 հազարից քիչ հիվանդ կա։

 

Այժմ որոշ քաղաքացիներ բախվել են իրավական և սոցիալական բարդ խնդրի, քանի որ պատվաստանյութը ստացել են իրենց կամքին հակառակ։ «Խաբված հիվանդները» կարող են բողոքել բժիշկներին առանց համաձայնության մատուցվող բժշկական ծառայությունների համար։ Սակայն մինչ այդ նրանք պետք է խոստովանեն կաշառք տալու փաստը, ինչի համար լուրջ պատիժ է սպառնում։

Քաղաքականություն