Հասարակություն

«Դելտա» շտամով վարակվում են նաև երեխաները. Դպրոցների փակումը որոշ արդյունք տվել է. նախարար

«Դելտա» շտամով վարակվում են նաև երեխաները. Դպրոցների փակումը որոշ արդյունք տվել է. նախարար

Դպրոցների ու բուհերի դասապրոցեսի ժամանակավոր դադարը տվել է որոշակի արդյունք կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Այս մասին այսօր ԱԺ առողջապահության, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Նախորդ շաբաթվա ընթացում դպրոցների արձակուրդն ու բուհերի առցանց դասվանդումը որոշակի դրական միտում ունեցել է՝ գոնե թվերի պահպանման առումով»,- ասաց նա:

Առողջապահության նախարարը հայտնեց, որ կորոնավիրուսի «դելտա» շտամով վարակվում են նաև երեխաները, և այն երբեմն բավական ծանր ընթացք է ունենում նաև երեխաների մոտ:

Դիմակների կրման ռեժիմը, Ավանեսյանի դիտարկմամբ, թեև խստացվել է, բայց առայժմ ցանկալի մակարդակի վրա չէ:

Իսկ հիվանդության դեմ պայքարի միակ ու արդյունավետ միջոցը, ըստ նախարարի, պատվաստումն է:

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250