Հասարակություն
Apple ընկերությունը մտադիր է սկսել սեփական մեքենաների արտադրությունը
Ամերիկյան Apple ընկերությունն աշխատանքի է ընդունել Tesla ընկերության նախկին ինժեներ Քրիստոֆեր Մուրին, որի թիմը զբաղվել է ինքնագնաց ավտոմեքենա ստեղծելու գործով: Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Գործակալության տվյալներով՝ Մուրն աշխատելու է մեքենայի ծրագրային ապահովման վրա՝ Ստյուարտ Բաուէրսի ղեկավարությամբ, ով մինչև 2019 թվականի կեսերը ևս աշխատել է Tesla-ում:
Apple ընկերությունը պաշտոնապես չի հաստատել սեփական ինքնագնաց տրանսպորտային միջոցը մշակելու լուրը՝ հրաժարվելով մեկնաբանություններից:
ԶԼՄ-ներում ավելի վաղ հրապարակված տեղեկությունների համաձայն՝ ընկերությունն արդեն 2024 թվականին մտադիր է սկսել սեփական մեքենաների արտադրությունը:
Նմանատիպ հոդվածներ
Թարմացված տեղեկատվություն թունավորվածների մասին
«Տաշիր պիցցա»-ի սննդից թունավորված եւ հոսպիտալացված քաղաքացիների թիվը ավելացել է. թարմացված
Հայկական և ադրբեջանական կողմերի միջ միջադեպ է եղել. երկկողմանի փակ է Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհը
Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական ճանապարհը բացվեց
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0