Հասարակություն

ԱՄՆ-ի բանտերից մեկում մանկական երգով տանջել են բանտարկյալներին․ նրանք դիմել են դատարան

Adrine Nidelyan 1 րոպե 548 դիտում

ԱՄՆ Օկլահոմա նահանգի բանտում գտնվող բանտարկյալները որպես պատիժ ստիպված են եղել ժամերով անհարմար դիրքերում լսել մանկական Baby Shark երգը, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով հայցը։ 

«Ըստ այս շաբաթ ներկայացված հայցի՝ Օկլահոմայի բանտի բանտարկյալները ենթարկվել են դաժան և անմարդկային պատժի, նրանց ստիպել են անհարմար դիրքով մի քանի ժամ Baby Shark-ին լսել»,-հաղորդում է հեռուստաալիքը։ 

Հայցը ներկայացվել է չորս տղամարդու կողմից, ովքեր նախնական կալանքի տակ են եղել Օկլահոմա շրջանի բանտում 2019 թվականի վերջին: 

Ըստ հայցի՝ բանտի անձնակազմը պատշաճ վերապատրաստված չի եղել, ղեկավարությունը տեղյակ է եղել, որ այս պատիժը կիրառած սպաները նախկինում դատապարտվել են դաժան վերաբերմունքի համար, սակայն որևէ քայլ չի ձեռնարկվել։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից