Հասարակություն

«Տաշիր պիցցայի» մասնաճյուղերը ժամանակավորապես կփակվեն. հայտարարություն

Gohar Vardanyan 1 րոպե 484 դիտում
«Տաշիր պիցցայի» մասնաճյուղերը ժամանակավորապես կփակվեն. հայտարարություն

«Տաշիր պիցցայի» մասնաճյուղերը ժամանակավորապես փակ կլինեն։ Տեղեկությունը հայտնում են «Տաշիր պիցցա» պիցերիաների ցանցից։

 

««Տաշիր պիցցայի» մասնաճյուղերը մեր նախաձեռնությամբ ժամանակավորապես փակ կլինեն՝ խնդրի բացահայտման և կարգավորման նպատակով: Այս պահին իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները համապատասխան տեսչական մարմինների հետ»,-նշված է հաղորդագրության մեջ։
 

Հիշեցնենք՝ այսօր առողջապահության նախարարությունը տեղեկացրեց, որ «Տաշիր պիցցա» պիցերիաների կետերից երեկ օգտված, թունավորված և հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 44-ի։
 

ԱՆ-ն հորդորում է ցանցից օգտված բոլոր քաղաքացիներին գանգատների դեպքում դիմել բուժօգնության։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250