Իշխան Զաքարյանը դուրս կգա «Պատիվ ունեմ» խմբակցությունից․ «Հրապարակ»
Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ խոսվում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանի՝ խմբակցությունից դուրս գալու մասին։ Զաքարյանն օրերս խմբակցության ղեկավարությանը հայտնել է, որ որոշումն արդեն կայացրել է եւ, ըստ ամենայնի, առաջիկայում կհրապարակի։ Պրոցեսը, որը սկսվել էր ամիսներ առաջ, գուցե` նոր ԱԺ-ի կազմավորման առաջին իսկ պահից, պարզապես սառեցվել էր Արթուր Վանեցյանի շնորհիվ։
Մեր տեղեկություններով, նա նախատել էր Զաքարյանին, հորդորել խմբակցությունը լքելու դեպքում մանդատից հրաժարվել։ Սակայն Զաքարյանի ՔՊ-ական ընկերները` Խաչատուր Սուքիասյանի ղեկավարությամբ, ավելի համառ են գտնվել: Մեր աղբյուրների պնդմամբ՝ իշխանությանը հաջողվել է Զաքարյանին պոկել ընդդիմությունից, եւ առաջիկայում նա կհայտարարի, որ գործունեությունը շարունակելու է «անկախ պատգամավորի կարգավիճակում»:
Նման դեպքերը ՀՀ ԱԺ-ում բազմիցս եղել են, եւ որքան էլ տվյալ անձին խորհրդարան տարած քաղաքական ուժը փորձել է մանդատը վերցնել «դավաճանի» ձեռքից, դա գլուխ չի եկել: Ամենատիպիկ օրինակը Խաչատուր Քոքոբելյանի օրինակն էր, որը «Ժառանգության» հետ կոալիցիայով մտավ, ապա տարանջատվեց նրանից եւ մանդատն էլ չհանձնեց:
Ի դեպ, լուրեր կան, որ մանդատից հնարավոր է հրաժարվի նաեւ Իզմիրլյան ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը։ Լուրեր կան, որ պատգամավորը որոշել է ընդունել ՔՊ նախապայմանը` հրաժարվել մանդատից, ազատ արձակվել եւ վերադառնալ հիվանդանոց` մասնագիտական աշխատանքի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ու Բայրամովը Փարիզում հանդիպել են. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հանդիպել է Ադրբեջանում և Հայաստանում իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ագրեսոր պետություն է և պետք է զորքերը հանի ՀՀ ինքնիշխան տարածքից. Փաշինյան
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի ժամանակ ելույթով հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
Մուրադովը Հայաստան է տեղափոխել մեկ հայ զինծառայողի մարմին. Sputnik
Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր Հայատան է տեղափոխել ադ...
Այսպես ասենք՝ ճանապարհ կա, բայց ռելսեր չկան, մեծ ներդրումներ են պետք. Արմեն Գրիգորյանը՝ Հորադիզից Մեղրի ճանապարհի մասին
Հարավային Կովկասի տարածաշրջանային կոմունիկացիաները կարող են վերականգնվել, եթե դրանցում միլիարդավոր դոլարներ ներդրվեն։ Այ...