Եվրոպայում քովիդ վարակակիրների թիվը մոտենում է ռեկորդային ցուցանիշի. ԱՀԿ-ն անհանգստություն է հայտնել
ԱՀԿ-ն անհանգստացած է եվրոպական 53 երկրներում COVID-19-ի տարածման առնչությամբ: Այս մասին գրում է ТАСС-ը:
Եվրոպայում դեպքերի թիվը մոտենում է ռեկորդային ցուցանիշի, իսկ տարածաշրջանում ամենատարածված շտամը «դելտան» է: Մինչդեռ, կազմակերպության Եվրոպական բյուրոյի տնօրեն Հանս Կլուգեի խոսքով, եթե Եվրոպայի բնակչության 95%-ը դիմակ օգտագործի, ապա հնարավոր կլինի փրկել գրեթե 200 հազար կյանք։
Նա պարզաբանել է, որ հիվանդացության աճը պայմանավորված է պատվաստումների անբավարար ծածկույթով և սահմանափակող միջոցառումների մեղմացմամբ։






























