Ադրբեջանում զորավարժությունների ժամանակ ադրբեջանցի սահմանապահ է զոհվել

Ադրբեջանում զորավարժությունների ժամանակ ստացած վնասվածքներից ադրբեջանցի սահմանապահ է զոհվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության և գլխավոր դատախազության տարածած հայտարարությանը։ 

Ըստ պաշտոնական տվյալների՝ սահմանապահ ծառայության «Ղազախ» սահմանապահ զորքերի համահավաք սահմանապահ դիվիզիայի ծառայողական տարածքում անցկացված դաշտային վարժանքների ժամանակ սերժանտ Ահմեդով Թուրալ Աքրամ օղլուն բեկորային վիրավորում է ստացել ԱԳՍ-17 ավտոմատ հաստոցային նռնականետից կրակելիս:

Քաղաքականություն