Բաքուն քննարկում է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հետ համագործակցության հարցը. Հաջիև
Բաքուն շարունակում է դիվանագիտական խողովակներով գործընկերների հետ քննարկել «3+3» տարածաշրջանային համագործակցության մեխանիզմի ստեղծման հարցը անդրկովկասյան երեք հանրապետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի, ինչպես նաեւ Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի մասնակցությամբ։ Այս մասին հինգշաբթի ՏԱՍՍ-ին հաղորդել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը։
«Այդ ձեւաչափը կսահմանի տարածաշրջանում հետագա համագործակցության ուղղությունները։ Ներկա պահին այդ առիթով շփումներ են տեղի ունենում դիվանագիտական խողովակներով։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը սատարում է այս գործընթացին,- ասել է նա։- Մենք պատրաստ ենք այդ ձեւաչափի հիման վրա շարունակել մեր բանավեճերը եւ ստեղծել նոր մեխանիզմ, տարածաշրջանային համագործակցության պլատֆորմ»։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանն ասել է՝ Ալիևը զրուցել է Փաշինյանի հետ. մանրամասներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմից (G20-ի գագաթնաժողովից) Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում ներկայա...
Ռուսաստանը Թուրքիայի սահմանից 3կմ հեռավորության վրա տեղակայել է հրթիռներով զինված կործանիչներ
Թուրքական մամուլում շարունակվում են հրապարակվել նյութեր, ըստ որոնց՝ Թուրքիան առաջիկայում նոր ռազմական գործողությու...
Ով կփոխարինի Վանեցյանին` «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի դերում
Նոյեմբերի 4-ին ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ, որը նախագահել է խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը:ԱԺ-ից News.am-ի...
Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները. Միրզոյանի հարցազրույցը
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել «Nouvelles d'Arménie» ամսագրին։ Այն ամբողջությամբ՝ ստորև․-Ինչպիսի աշխա...