Ֆեյք արշավ է. Զախարովան՝ Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի կուտակման մասին հրապարակումների մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի կուտակման մասին ամերիկյան լրատվամիջոցների հրապարակումները «ֆեյք արշավ» է անվանել։ Այս մասին գրում է ТАСС-ը:
Զախարովան նշել է, որ առնվազն երեք պարբերական՝ Politico-ն, The Washington Post-ը և Foreign Policy-ն, հրապարակումներ են արել այն մասին, թե «Ռուսաստանը, իբր, զորքեր է կուտակում ուկրաինական սահմանին»։
«Դա ամբողջական, թարմ ֆեյք արշավ է ամերիկյան լրատվամիջոցներում։ Մեզ ոչ ոք չի դիմել, համոզված ենք, որ ընդհանրապես ռուսական կողմից ոչ մեկին չեն դիմել, ով էլ մեր երկիրը ներկայացներ։ Սա դասական ժանր է, երբ նման հրապարակումներ են պատրաստվում, ապա մյուս կողմի պաշտոնական դիրքորոշումը չի պահանջվում»,- ասել է Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ։
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանն ու Բայրամովը Փարիզում հանդիպել են. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը հանդիպել է Ադրբեջանում և Հայաստանում իր գործընկերներ Ջեյհուն Բայրամովի և Արարա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հրապարակվել են կարևոր փաստաթղթեր Լևոն Տեր-Պետրոսյանի արխիվից
Հրապարակվել են կարևորագույն փաստաթղթեր Լևոն Տեր-Պետրոսյանի արխիվից: Դրանք ներկայացնում է iLur.am-ը: «Սույն հրա...
Թուրքիան ՌԴ Պետդումայի պատգամավոր Դելիմխանովին կասկածում է սպանություններ կազմակերպելու մեջ
Թուրքիայում լրտեսության և սպանություն նախապատրաստելու կասկածանքով ձերբակալված ռուսները հրամաններ են ստացել Ռամզան Քադիրո...
Բաքուն մտադիր է Պակիստանից գնել JF-17 Thunder կործանիչներ
Ադրբեջանը շահագրգռված է Պակիստանից JF-17 Thunder կործանիչներ ձեռք բերելու հարցում: Այս մասին հայտնել է այդ երկրում Ադրբե...