«Աջափսանդալ» օպերացիա՝ երևանյան ակումբներից մեկում. բերման ենթարկվածների մեծ մասն Իրանի քաղաքացիներ են. Shamshyan. com
Նոյեմբերի1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գունդ ահազանգ է ստացվել, որ Արամի փողոցի 35 հասցեում վիճաբանություն է:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, իրավապահները նշված հասցեում գործող «Մանոթո» դիսկո ակումբից խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել 37-ամյա Սեյեդ Նուրոլահին, 24-ամյա Արաշ Թավաքոլիին, 25-ամյա Էմադ Հոսեինխանին, 22-ամյա Ամիր Բաբազադեին , 19-ամյա Հասան Փավինին, 35-ամյա Ահմադ Ասղարիին, 39-ամյա Հաշեմ Թաշաքորին և 33-ամյա Սոհեյլա Ավշարին:
Այնուհետև ժամը 04:40-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին է հրավիրվել Երևանի բնակիչ, 40-ամյա Ռոբերտ Հ.-ն, ով հայտնել է, որ ոստիկանների ստացած տեղեկությունները հավաստի են: Այն է ՝ ժամը 00.30-ից մինչև ժամը 01.00-ն ընկած ժամանակահատվածում, նշված ակումբում բերման ենթարկվածները և նրանց ընկերները բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հաճախորդների և աշխատակիցների նկատմամբ, ձեռքերով, ոտքերով և այլ առարկաներով հարվածել են ակումբի հաճախորդներին ու աշխատակիցներին, վնասել ակումբի գույքը, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը՝ խաթարել են ակումբի բնականոն աշխատանքը: Այնուհետև ակումբի հաճախորդներ, 34-ամյա Հեջման Ֆախարիինը, Երևանի բնակիչ, 36-ամյա Հրաչյա Վ.-ն, 27-ամյա Փեդրամ Քավուսինը, 25-ամյա Ամիր Չեղալվադը, բացատրություններ են տվել, որ պարեկների կողմից բերման ենթարկվածները և նրանց ընկերները ձեռքերով և ոտքերով հարվածել են իրենց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Բոլոր անձինք բաց են թողնվել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բաց թողնված անձինք ժամանակավորապես բնակվում են Երևանի Ազատության պողոտայում գործող «Ռեժինե» հյուրանոցային համալիրում:
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Դպրոցներում առկա ուսուցումը կվերսկսվի արդեն նոյեմբերի 8-ից
Դպրոցներում դասերը երկուշաբթի օրվանից` նոյեմբերի 8-ից կսկսվեն առկա ձևաչափով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԿԳՄՍ ն...
Ինչու են անհանգստացած Արցախի իշխանությունները. ջրի երես կարող է դուրս գալ նաև Ջալալը․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» արցախյան աղբյուրների պնդումներով, 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողո...
Արծրուն Հովհաննիսյանը նոր աշխատանքի կանցնի. ArmLur. am
ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրոն Հովհաննիսյանը առաջիկայում նոր աշխատանքի կանցնի ՀՀ Ազգային ժողովում: Մեր ղբյուրները փոխանցում...
Առողջապահության նախարարությունը՝ շտապբուժօգնության ծառայության վարորդների բողոքի ակցիայի մասին
Առողջապահության նախարարությունն, անդրադառնալով Երևանի շտապբուժօգնության ծառայության 6-րդ ենթակայանի մի քանի վարորդի բողո...