Ընթացիկ տարում գրանցվել է հարկային եկամուտների բացարձակ աճ. Բադասյան
Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրել է «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված եկամտային եւ ծախսային հատվածը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ Ըստ զեկուցողի՝ 2021-ի հունվար-հոկտեմբերին հարկային եկամուտների բացարձակ աճը 2020-ի նույն ժամանակի համեմատ կազմել է շուրջ 144 մլրդ, 12.7 տոկոսով ավելի հարկ է հավաքագրվել: Հայաստանում 2021-ի հունվար-հոկտեմբերին հավաքագրված հարկային եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակի նկատմամբ աճել են 12.7 տոկոսով: Անդրադառնալով գրանցված աշխատատեղերին՝ ՊԵԿ նախագահը նշել է, որ հունվար-սեպտեմբերին հարկման բազա ունեցող անձանց թվաքանակը կազմում է 651 հազար 141: Նրա գնահատմամբ՝ սա պատմության մեջ բացարձակ ռեկորդ է, երբեւէ այսքան ակտիվ եկամտային հարկ վճարող անձ չի եղել: Անձի հաշվարկով միջին աշխատավարձը 223 հազար 137 է, ընդհանուր հարկման բազան կազմել է 145.294 մլրդ:
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանն ասել է՝ Ալիևը զրուցել է Փաշինյանի հետ. մանրամասներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմից (G20-ի գագաթնաժողովից) Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում ներկայա...
Ռուսաստանը Թուրքիայի սահմանից 3կմ հեռավորության վրա տեղակայել է հրթիռներով զինված կործանիչներ
Թուրքական մամուլում շարունակվում են հրապարակվել նյութեր, ըստ որոնց՝ Թուրքիան առաջիկայում նոր ռազմական գործողությու...
«Բացի ինձնից, Ադրբեջանի հետ կապ է պահպանել ևս մեկ անձ. ինչո՞ւ դրա մասին չեն խոսում». Վանեցյան
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «ՍիվիլՆեթ»-ի եթերում խոսել է իր՝ 2018-ին Ազգային...
Լավրովն ու Բայրամովը հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակն են քննարկել
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի պայմանավորվածությունն...