Վրաերթ-ավտովթար Կոտայքի մարզում. կա 8 տուժած, նրանցից 7-ը զբոսաշրջիկներ են. Shamshyan. com
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյան քաղաքի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan. com-ը, վարորդը փախուստի չի դիմել, մինչ փորձել է մեկ այլ ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, դեպի Երևան ընթացող Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենան բախվել է վրաերթի վայրում կայանված Ford Transit-ին, ապա մոտ 150 մետր առաջ է ընթացել:
Արդեն ավտովթարի հետևանքով 7 հոգու, ում առաջինը օգնության են հասել վթարի վայրի հարևանությամբ գործող «Max Oil Petrol» բենզալցակայանի աշխատակիցները, ովքեր մինչև բժիշկների ժամանումը անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել վիրավորներին, օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկները տեղափոխել են Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների, վրաերթի ենթարկվածի և վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն էլ ասում էին, որ Mercedes Sprinter-ի մեջ եղել են արտասահմանցիներ:
Նմանատիպ հոդվածներ
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում. կա 4 զոհ, որոնցից մեկը «Քանաքեռցի Տույն է». Shamshyan. com
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ եւ սպանություններ են տեղի ունեցել երեւանում: Ժամը 02:50-...
Վայոց Ձորի մարզում ադրբեջանցիները դիրքերից կրակել են տրակտորիստի վրա
ՀՀ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում այսօր ադրբեջանական դիրքերից կրակոց է արձակվել գյուղի տարածքում հողագործական աշխատանքն...
Եվս 3 զինվոր Արմավիրի պալիգոններից տեղափոխվել է զինվորական հոսպիտալ. Shamshyan. com
Քիչ առաջ Արմավիրի բժշկական կենտրոն ևս 3 զինվոր է տեղափոխվել՝ Արմավիրի մարզի՝ ժողովրդին հայտնի պալիգոններից: Այս պա...
Ողբերգական դեպք Երևանում. Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղա երեխայի դի. Shamshyan. com
Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառա...