«Շանսերը բավականին բարձր են». Մելքումյանը` Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ-ի թեկնածուի մասին
Աբովյանի խոշորացված 10 համայնքներում դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջադրելու է Էդուարդ Բաբայանի թեկնածությունը։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ Քաղաքական խորհրդի փոխնախագահ, նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանը: Վերջինս բավականին բարձր գնահատեց ԲՀԿ-ի շանսերը։
«Էդուարդ Բաբայանն այդ տարածքում եղել է ռեյտինգային պատգամավոր և բավականին մեծ թվով ձայներ էր հավաքել։ Նա Աբովյան քաղաքի բնակիչ է և շատ լավ գիտի քաղաքը, հարակից գյուղերը, ծանոթ է տեղի խնդիրներին, վայելում է համայնքի բնակիչների հարգանքը, բավականին գործեր ունի այդտեղ արած թե՛ բակային տարածքների բարեկարգման, թե՛ լուսավորության առումով, մենք բարձր ենք գնահատում Էդուարդ Բաբայանի շանսերը»,- ասաց Միքայել Մելքումյանը։
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանն ասել է՝ Ալիևը զրուցել է Փաշինյանի հետ. մանրամասներ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմից (G20-ի գագաթնաժողովից) Թուրքիա վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում ներկայա...
Ռուսաստանը Թուրքիայի սահմանից 3կմ հեռավորության վրա տեղակայել է հրթիռներով զինված կործանիչներ
Թուրքական մամուլում շարունակվում են հրապարակվել նյութեր, ըստ որոնց՝ Թուրքիան առաջիկայում նոր ռազմական գործողությու...
«Բացի ինձնից, Ադրբեջանի հետ կապ է պահպանել ևս մեկ անձ. ինչո՞ւ դրա մասին չեն խոսում». Վանեցյան
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը «ՍիվիլՆեթ»-ի եթերում խոսել է իր՝ 2018-ին Ազգային...
Ռուսաստանի համար գլխավոր խնդիրը ապակայունացում թույլ չտալն է. Լավրով
Աֆղանստանում «Թալիբանի» իշխանության գալուց հետո Ռուսաստանի համար գլխավոր խնդիրը Կենտրոնական Ասիայի երկրներում ապակայունա...