Սամվել Պողոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի շտաբի պետի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով նախագահ Արմեն Սարգսյանը Սամվել Պողոսյանին նշանակել է Հայաստանի զինված ուժերի հատուկ բանակային կորպուսի շտաբի պետի տեղակալ։ Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։
 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Սամվել ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ»,- նշվում է հայտարարության մեջ:

Հայտնի է, որ այս կորպուսը բանակում կազմավորվել է օգոստոսին։ Այն ղեկավարում էր գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը։ 

 

Օգոստոսի 26-ին հայտարարություն էր տարածվել, որ Արտակ Բուդաղյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար` համաձայն նախագահի հրամանագրի:
 

Մեկ այլ հրամանագրով նա ազատվել էր 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

Քաղաքականություն