Հասարակություն
Իտալիայում մահացել է հանրահայտ «Տիրամիսու» աղանդերի հեղինակը
Իտալիայում 93 տարեկանում մահացել է ռեստորատոր Ադո Կամպեոլը, ով համարվում է իտալական հանրահայտ «Տիրամիսու» աղանդերի հեղինակը։ Այս մասին գրում է Il Messaggero թերթը:
Կամպեոլին էր պատկանում Le Beccherie ռեստորանը Տրևիզոյում: Հայտնի քաղցրեղենը հորինել են Կամպեոլի կինը՝ Ալբա Դի Պիլոն, և ռեստորանի շեֆ-խոհարար Ռոբերտո Լինգուանոտոն 1960-ականների վերջին։
«Տիրամիսուն» պատահական է ստացվել. շեֆ-խոհարարը պատրաստելիս է եղել վանիլային պաղպաղակ, երբ ձվի ու շաքարավազի խառնուրդի մեջ մի փոքր մասկարպոնե է հայտնվել։ Ստացված համը նրան դուր է եկել, և այդ մասին շեֆ-խոհարարն ասել է ռեստորատորի կնոջը։
Ավելի ուշ ամուսնական զույգը կատարելագործել է աղանդերը՝ ավելացնելով սուրճի մեջ թաթախված թխվածքաբլիթ և վրան կակաո շաղ տալով։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՄԻՊ-ի չհայտարարված այցը՝ մանկատուն․ խախտումներ են արձանագրվել
Երթևեկության սահմանափակումներ կլինեն․ՆԳՆ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իվետա Մուկուչյանն արձագանքել է իրեն ուղղված քննադատություններին
3.7