Որ դեպքում «Պատիվ ունեմ»-ը կընդունի Փաշինյանի փակ հանդիպման առաջարկը

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ներկայացրել է մեր խմբակցության դիրքորոշումն առ այն, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մեկ օրակարգ կա, որը կարող է նրա հրաժարականին վերաբերել։ ԱԺ-ում այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով հարցին արդյոք պատրաստվում են ընդունել Նիկոլ Փաշինյանի առաջարկն ու փակ հանդիպում ունենալ նրա հետ։

 

Դիտարկմանը, որ ընդդիմադիրները պահանջում են՝ առաջին դեմքերը գան ու պատասխանեն իրենց հարցերին, բայց երբ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է փակ դռների հետևում հանդիպել ու քննարկել, նրանց պահանջը փոխվում է, Տիգրան Աբրահամյանը նկատեց՝ կա օրակարգերի խնդիր։ Պատգամավորի խոսքով վերջին մեկ ամսվա ընթացքում ամենատարբեր հարցերի շուրջ տարբեր պաշտոնյաներին խորհրդարան հրավիրելու պահանջներ են եղել։

«Սահմանազատման հարցի իրավասու անձանցից մեկը հենց ԱԳ նախարարն էր, բայց նա ներկա չէր ԱԺ փակ նիստին։ Կա քննարկումների մի քանի ձևաչափ, որոնք օրինակ չեն սահմանափակում հարց տվողի հնարավորությունները, մինչդեռ կառավարության հարցուպատասխանի ժամանակ սահմանափակում կա»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։

Քաղաքականություն