Միայն այս ամիս COVID19-ից մահացել է 893 մարդ. նման ռեկորդային ցուցանիշ մենք դեռ չէինք ունեցել

Համաճարակային վիճակը մեր երկրում շարունակում է մնալ լարված: Այսօր քովիդի հետևանքով մահացել է 43 անձ: Կատարվել է 18 հազար 141 թեստավորում, որից դրական դեպքերի թիվը 2096-ն է: Հիվանդությունից ապաքինվել է 1258 անձ: Այս մասին գրում է Հայկական ժամանակ լրատվականը: Փաստացի բուժում է ստանում 31.090 պացիենտ:

 

Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 6232 մահվան դեպք է արձանագրվել: Այս առումով Հայաստանում գրանցվել է քովիդի հետևանքով մահերի ամսական ռեկորդային ցուցանիշ:

Եթե 2020 թվականի մարտ ամսին, երբ վիրուսն առաջին անգամ սկսեց տարածվել մեր երկրում, մահացել էր ընդամենը 3 մարդ, ապրիլին՝ 30, ապա 2021 թվականների օգոստոսից մինչև այս ամիս՝ հոկտեմբեր, թվերը գնալով աճում են:

Ներկայացնում ենք 2021 թվականի 10 ամիսների ընթացքում քովիդի հետևանքով գրանցված մահվան դեպքերը: Ամենից շատ մահեր գրանցվել են միայն այս հոկտեմբերի 1-ից մինչև 28-ը: Վերլուծելով առողջապահության նախարարության տվյալները՝ ստացվում է հետևյալ պատկերը:

 

Հունվար՝  256 

Փետրվար՝ 111

Մարտ՝ 338

Ապրիլ՝ 595

Մայիս՝ 317

Հունիս՝ 72

Հուլիս՝ 102

Օգոստոս՝ 238

Սեպտեմբեր՝ 482

Հոկտեմբեր (1-28)՝ 893:

 

Եթե այս թվերը համեմատենք 2020 թվականին քովիդի հետևանքով գրանցված մահերի հետ, ապա կստացվի հետևյալ պատկերը. մարտ՝ 3 2020, ապրիլ՝ 30, մայիս՝ 106, հունիս՝ 314, հուլիս՝ 296, օգոստոս՝ 132, սեպտեմբեր՝ 82, հոկտեմբեր՝ 400, նոյեմբեր՝ 830, դեկտեմբեր՝ 635:

Այս պահին մեզ մոտ քովիդի հետևանքով հաստատվել է ընդհանուր 304.546 դեպք, որից 265.936-ը՝ առողջացած:  

Քաղաքականություն