
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. Suzuki-ն հայտնվել է ձորում, կան վիրավորներ. Shamshyan. com

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 34-այա Տիգրան Տիգրանյանը իր վարած Suzuki XL7 մակնիշի ավտոմեքենայով Մեղրի–Երևան ավտոճանապարհի 204-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 180 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Տ. Տիգրանյանն ու ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 36-ամյա Անուշավան Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիան քաղաքի Աղիտուի հոսպիտալ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Տիգրանյանը հոսպիտալում հայտնել է, որ ինքը աշխատում է «Յունիբանկ»-ում:
Մանրամասները՝ կայքում: