Հասարակություն
Հայաստանը շատ բարձր ռիսկի գոտու երկրների շարքում է, գործում է եվրոպական մուտքի արգելք
2021 թվականի հոկտեմբերի 29-ից Հայաստանը շատ բարձր ռիսկի գոտու երկրների շարքում է դասվել, ուստի Հայաստանից Նիդերլանդներ մեկնելու նոր կանոններ են սահմանվել։ Այս մասին հայտնում է Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունը։
Որոշ մարդկանց համար գործում է եվրոպական մուտքի արգելք՝ թույլ չտալով նրանց մեկնել Եվրամիություն կամ Շենգեն գոտու տարածք։ Նիդերլանդներ մուտքը թույլատրվում է, եթե ուղևորության նպատակը համապատասխանում է բացառություն համարվող չափանիշներին:
Նիդերլանդներ մուտք գործելիս այցելուն պետք է.
- ինքնամեկուսանա, եթե պատվաստված չէ,
- տրամադրի բացասական COVID-19 թեստի արդյունք, անգամ եթե պատվաստված է
- լրացնի առողջության հայտարարագիր։
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. ՀԺ
Բոլորին չենք հասցնում գրանցել դասընթացներին. Ադրբեջանում ակտիվորեն հայերեն են սովորում
Փողոցում պարտադիր դիմակ դնելուց մինչև միջոցառումներին՝ սահմանափակ թվով մարդիկ. նոր սահմանափակումներ
Ես դռնեդուռ չեմ ընկել ու չեմ խնդրել իմ ժողովրդին ընտրել տղայիս
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իվետա Մուկուչյանն արձագանքել է իրեն ուղղված քննադատություններին
3.7