Երբ Գյումրին քաղաքապետ կընտրի
Սույն թվականի նոյեմբերի 1-ին, ժամը՝ 11:00-ին, Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի ավագանու նիստերի դահլիճում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ) կայանալու է Գյումրի համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 10:00-ից: Այս մասին տեղեկանում ենք Գյումրու համայնքապետարանի հաղորդագրությունից:
«Օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար դիմել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ հեռաձայնելով 2-22-03 հեռախոսահամարով:
Օրակարգ
1. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՇՎԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ,
2. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ,
3.ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ,
4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄ,
5.ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄ,
6. ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՕՐՎԱ ՍԱՀՄԱՆՈՒՄ»,- նշված է հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
Այո՛, ՔՊ-ն` որպես պարտված ուժ, չպետք է վերընտրվեր, դա անտրամաբանական է. Հովիկ Աղազարյան
Այո՛, ՔՊ-ն` որպես պարտված ուժ, չպետք է վերընտրվեր, դա անտրամաբանական է։ Այս մասին 24TV-ի եթերում նշեց ԱԺ «Քաղաքացիական պ...
Բայդենն ավելի քան 1 ժամ սպասեցրել է Մակրոնին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենը հանդիպել են Վատիկանում՝ Ֆրանսիայի դեսպանատանը: Այ...
Փաշինյանը պետք է հայտնված լիներ ԱԱԾ մեկուսարանում. Արթուր Ղազինյան
«Եթե այս հաղորդումը դիտեն ԱԱԾ կամ գլխավոր դատախազության աշխատակիցները, ապա նրանք պետք է անհապաղ հարուցեն քրեական գործ։ Ը...
Իշխանությունները զինված ուժերը վերջնական քանդելու նոր մեթոդի են դիմել. Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանությունները զինված ուժերը վերջնական քանդելու նոր մեթոդի են դիմել։...