Ողբերգական դեպք Լոռու մարզում. Լոգարանի վաննայում հայտնաբերվել է 14-ամյա աղջնակի դի. Shamshyan. com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն շտապօգնության բրիգադը Տարոն 2 թաղամասի շենքերից մեկից մահացած վիճակում տեղափոխել է մի երեխայի:
Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, երեխան հիվանդանոց է տեղափոխվել իր բնակարանի լոգարանից: Նրան լոգարանում հայտնաբերել են հարևանները: Վերջինս եղել է ջրով լի վաննայում՝ հեռախոսով և ականջակալներով: Ըստ նախնական տեղեկությունների՝ կրծքավանդակի հատվածում հոսանքահարման հետք կա: Այս պահին դեպքի վայր են ժամանում Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 14-ամյա Ինեսա Օ.-ն է:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Եվս 3 զինվոր Արմավիրի պալիգոններից տեղափոխվել է զինվորական հոսպիտալ. Shamshyan. com
Քիչ առաջ Արմավիրի բժշկական կենտրոն ևս 3 զինվոր է տեղափոխվել՝ Արմավիրի մարզի՝ ժողովրդին հայտնի պալիգոններից: Այս պա...
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ Երևանում. կա 4 զոհ, որոնցից մեկը «Քանաքեռցի Տույն է». Shamshyan. com
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ եւ սպանություններ են տեղի ունեցել երեւանում: Ժամը 02:50-...
Երևան-Գյումրի ճանապարհին «GAZel» է կողաշրջվել. կան զոհեր և տուժածներ
Հոկտեմբերի 20-ին, ժամը 07:04-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղ...
Ավտովթար Երևանում. բախվել են ոստիկանական Toyota-ն, թիվ 39 ավտոբուսն ու կայանված Toyota Land Cruiser-ը. Shamshyan.com
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում...