
«Միլիարդատերերի հարկի» կիրառման դեպքում Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կարտագաղթի ԱՄՆ-ից

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների ներկայացրած միլիարդատերերի եկամուտները հարկելու նոր ծրագիրը: Այս մասին հայտնում է Bussines Insider-ը:
Նշվում է, որ հարկման նոր նախագիծը կանդրադառնա այն մարդկանց վրա, տարեկան վաստակում են ավելի քան 100 միլիոն դոլար կամ երեք տարի անընդմեջ ունեն ավելի քան 1 միլիարդ դոլարի ակտիվներ։ ԱՄՆ-ում այդպիսի 700 մարդ կա։
Միլիարդատերը չի բացառել երկից հեռանալը՝ նոր հարկատեսակի վճարումից խուսափելու համար: Ըստ Թրամփի՝ նոր հարկատեսակի միջոցով երկիրը օգուտ չի ունենա, քանի որ հարուստ մարդիկ և ընկերությունները կլքեն Միացյալ Նահանգները:
«Հետաքրքիր է՝ ինձ թույլ կտա՞ն նորից առաջադրվել նախագահի պաշտոնում, եթե տեղափոխվեմ այլ երկիր: Ոչ, կարծում եմ, ես կմնամ, բայց մյուսներից շատերը՝ ոչ»,-ասել է նախկին նախագահը: