
Հաստատվել է Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը:
«Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1408-Ն որոշման N 1 հավելվածի 32-րդ կետը՝
- Հաստատել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի»,-ասված է վարչապետի որոշման մեջ:
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներն են՝
Սուրեն Պապիկյան՝ ՀՀ փոխվարչապետ
Կարեն Թռչունյան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ
Նաիրի Սարգսյան՝ ՀՀ վարչապետի օգնական
Սարգիս Հայոցյան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ
Եղիշե Կիրակոսյան՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ: