ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դոնբասում առաջին անգամ կիրառվել է թուրքական հարվածային Bayraktar TB2

Դոնբասում ուկրաինացի զինվորականներն առաջին անգամ օգտագործել են Bayraktar TB2 թուրքական հարվածային անօդաչու թռչող սարքերը: Այս մասին հայտնում է տեղական «5-րդ ալիքի» կայքը։
 

«Առաջին անգամ Ուկրաինայի զինված ուժերն արևելյան Ուկրաինայում օգտագործել են թուրքական արտադրության Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքերը... Հարվածային անօդաչուներն օգտագործվել են Դոնեցկի շրջանի Գրանիտնոյե գյուղի մոտ ռուսական հրետանային ռմբակոծությունը ոչնչացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։