
Սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է վճարվող աշխատատեղերի թվի բացարձակ ռեկորդ. Փաշինյան

2022թ.-ի համար նախատեսում ենք 7 % տնտեսական աճ։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանը՝ ներկայացնելով 2022-ի պետբյուջեն։
Վարչապետը նկատեց՝ չնայած ընթացիկ տարվա մեծ մասը նշանավորվեց քաղական և անվտանգային անկայուն միջավայրով, մեր տնտեսությունն այսօր գերազանցում է 2021-ին արված բոլոր կանխատեսումները։
«2021-ի սեպտեմբերին ՀՀ-ում գրանցվել է վճարվող աշխատատեղերի թվի բացարձակ ռեկորդ՝ 651 141 վճարվող աշխատատեղ։ Հայաստանում ավելի բարձր ցուցանիշ երբեք չենք ունեցել։ Այս տարվա ցուցանիշը նախորդ տարվանից բարձր է 3%-ով»,-նշեց վարչապետը։
Վերջինս նշեց, որ ընթացիկ տարվա բավականին բարձր՝ 6.4 % գնաճի ֆոնին սեպտեմբերին համախառն աշխատավարձի ֆոնդը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ աճել է 15.3 %-ով, իսկ մեկ աշխատողի աշխատավարձը նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ 11.9%-ով է աճել։