Հայտնի է,թե Հայաստանում քանի մարդ է արդեն պատվաստվել COVID-19-ի դեմ

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հոկտեմբերի 24-ի դրությամբ` կատարվել է 677032 պատվաստում։

Դրանցից առաջին դեղաչափ ստացել է 466785 մարդ, երկրորդ դեղաչափ` 210247։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած որոշման համաձայն` գործատուներն աշխատակիցներից պետք է պահանջեն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու հավաստագիր կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք, կամ էլ բժշկական տեղեկանք այն մասին, որ պատվաստվելու համար աշխատակիցը ունի հակացուցումներ։

Նշենք, որ COVID-ով հիվանդացած և բուժված մարդը 90 օր ազատվում է ՊՇՌ թեստ հանձնելու կամ պարտադիր պատվաստվելու պահանջից: Այսինքն` նախորդ 90 օրվա մեջ հիվանդացած անձինք բացառություն են։

Նրանք թեստ չեն հանձնելու ու չեն պատվաստվելու։

Քաղաքականություն