«Հայաստանում յուրաքանչյուր ժամը մեկ COVID_19-ից մահանում է մոտ երկու մարդ». Արմեն Սողոյան
«Հայաստանում յուրաքանչյուր ժամը մեկ Covid-ից մահանում է մոտ երկու մարդ, մինչդեռ ծնելիության ցուցանիշներն ավելի ցածր են»,- այս մասին «Մեդիա կենտրոն»-ում քննարկման ժամանակ հայտնել է Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը: Նրա խոսքով՝ Covid-ն ախտահարում է մարդու բոլոր օրգան համակարգերը, այդ թվում կենտրոնական նյարդային համակարգը, իսկ մարդու հոգեկանը կենտրոնական նյարդային համակարգի հատկանիշներից է։ Եթե միկրոսնուցման մակարդակով ախտահարվում է նաև ուղեղը, ապա այստեղ կարող է տեղի ունենալ հոգեկանի խանգարումներ՝ սկսած ճանաչողական ֆունկցիաների ընկճումից, եզրահանգումներ անելու դժվարություններից, մինչև հիշողության վատացում, համի, հոտի աղավաղումներ, ընդհուպ մինչև համի և հոտի հալյուցինացիաներ, ինչպես նաև կարող են սրվել տարբեր տեսակի հիվանդությունները։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում նոր սահմանափակումներ են սահմանվել՝ կորոնավիրուսով հիվանդացության կտրուկ աճի պատճառով
Այսօրվանից Մոսկայում նոր սահմանափակումներ են մտցվում կորոնավիրուսով հիվանդացության կտրուկ աճի պատճառով։ BBC-ի ռուսական ծ...
Երթևեկեք ձմեռային անվադողերով. ՀՀ որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 26-ին՝ ժամը 9։10-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի տարածաշ...
Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը Արարատյան դաշտում, հատ...
620 400 դեղաչափ «Մոդեռնա» պատվաստանյութ՝ նվեր Հայաստանին
Հայաստանի Հանրապետության, Նորվեգիայի Թագավորության և «Մոդեռնա» ընկերության միջև եռակողմ պայմանագիր է ստորագրվել։ 620 400...