620 400 դեղաչափ «Մոդեռնա» պատվաստանյութ՝ նվեր Հայաստանին
Հայաստանի Հանրապետության, Նորվեգիայի Թագավորության և «Մոդեռնա» ընկերության միջև եռակողմ պայմանագիր է ստորագրվել։ 620 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ՝ նվեր Հայաստանին, գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Երեկ ստորագրել ենք Հայաստանի Հանրապետության, Նորվեգիայի Թագավորության և «Մոդեռնա» ընկերության միջև եռակողմ պայմանագիր:
Շնորհակալություն Նորվեգիայի Թագավորությանը և Մոդեռնա ընկերությանը՝ համավարակը հաղթահարելուն ուղղված ջանքերի համար։
Նոր խմբաքանակը փոխադրելու հարցում կաջակցի Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը»,- գրել է Ավանեսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատա...
Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը Արարատյան դաշտում, հատ...
Facebook-ը կփոխի իր անունը, բոլոր տարբերանշանները
Այս շաբաթվա իր հոդվածներից մեկում տեխնոլոգիական The Verge կայքը տեղեկացնում է, որ Facebook-ը մտադիր է փոխել իր անվանումը...
Երևանի մի շարք մանկապարտեզներում կորոնավիրուսային վարակի դեպքեր են արձանագրվել
ArmDaily.am-ը պարբերաբար ահազանգեր է ստանում ընթերցողներից, որ Երևանի մի շարք մանկապարտեզներում կորոնավիրուսային վարակի...