Սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հոկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը Արարատյան դաշտում, հատկապես Արմավիրում օդում կանխատեսվում է մինչև -2, հողի մակերևույթին -2․.․-4 աստիճան ցուրտ։ Երևան քաղաքում՝ Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 25-ի գիշերը, 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ի գիշերը սպասվում է անձրև: Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 25-ին կեսօրից հետո, 26-27-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-27-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
Նմանատիպ հոդվածներ
Երկար ժամանակով կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատա...
Facebook-ը կփոխի իր անունը, բոլոր տարբերանշանները
Այս շաբաթվա իր հոդվածներից մեկում տեխնոլոգիական The Verge կայքը տեղեկացնում է, որ Facebook-ը մտադիր է փոխել իր անվանումը...
620 400 դեղաչափ «Մոդեռնա» պատվաստանյութ՝ նվեր Հայաստանին
Հայաստանի Հանրապետության, Նորվեգիայի Թագավորության և «Մոդեռնա» ընկերության միջև եռակողմ պայմանագիր է ստորագրվել։ 620 400...
Երևանի մի շարք մանկապարտեզներում կորոնավիրուսային վարակի դեպքեր են արձանագրվել
ArmDaily.am-ը պարբերաբար ահազանգեր է ստանում ընթերցողներից, որ Երևանի մի շարք մանկապարտեզներում կորոնավիրուսային վարակի...