Երևանի կենտրոնում տղամարդուն դանակահարել են
Հոկտեմբերի 23-ին, ժամը 22.22-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային մակերեսի կտրած-ծակած վերք, ձախակողմյան, պնևմաթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության դիմած 46-ամյա տղամարդը հայտնել է, որ իրեն դանակահարել են: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանությունից:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 22.00-ին Պարոնյան փողոցի հացատներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 46-ամյա տղամարդուն դանակահարել է Երևանի Հալաբյան փողոցի բնակիչ, 33-ամյա երիտասարդը, որը ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է Կենտրոնական բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Բազմաթիվ կրակոցներ են արձակել 28 ամյա տղայի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի...
ՊԲ-ն հաստատում է` Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ թշնամին անկանոն կրակ է բացել
Այսօր՝ նոյեմբերի 2-ին՝ օրվա երկրորդ կեսին, ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ թշնամ...
Մահացածները «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցներն են. Ռոմանոս Պետրոսյանը` Բերդ-Ճամբարակ վթարի զոհերի մասին
Հոկտեմբերի 25-ին` ժամը 21:39-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Բերդ-Ճամբարա...
Երևանում 2 մարդու մահացու վրաերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է
Samshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճ...