
2022թ-ը լինելու է հակաբյուջետային կանոնների տարի. ֆինանսների նախարար

2020 թ-ը համավարակի և պատերազմական գործողությունները հանգեցրին նրան,որ մենք ունեցանք համախառն ներքին արդյունքի նկատմամբ 63,5 տոկոս կազմող պետական պարտք։ Այս մասին Հայաստանի 2022թ-ի բյուջեի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը․
«Օրենքով սահանված կարգով պահանջում է, որ հաջորդ հինգ տարիների ընթացքում կառավարությունը ԱԺ ներկայացնի այնպիսի բյուջետային նախագիծ, որը կերաշխավորի պարտքի վերադարձի 60 տոկոսը չգերազանցող սահման։ Կառավարության ծրագիրը սահմանել է, որ մինչև 2026թ-ը հարկային եկամուտները պետք է հասցվեն համախառն ներքին արդյունքի 25 տոկոսին, իսկ դա եթե համեմատում ենք 2021թ-ի համար սպասվող 22,5 տոկոսին, ապա ստացվում է որ յուրաքանչյուր տարի պետք է 0,5 տոկոսով հարկային եկամուտների բարելավում լինի»,-ասաց Տիգրան Խաչատրյանը։
Նախարարի խոսքով՝ 2022թ-ը լինելու է հակաբյուջետային կանոնների տարի, ուստի պարտքի կառավարումը պետք է լինի այնպիսի մոտեցումներո, որոնք մակրոտնտեսական տեսանկյունից անվտանգ են։