2022-ի պետբյուջեի եկամուտները կազմում են 1 տրիլիոն 946 մլրդ դրամ. վարչապետը թվեր հրապարակեց

Ավելի քան 20 %-ով աճել է արտահանումը։ Ընդ որում աճել է ոչ միայն հանքահումքային ռեսուրսի, այլև պատրաստի արտադրանքի և գյուղմթերքի արտահանումը։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ 2022-ի պետբյուջեն ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Շինարարության ծավալներն այս տարի աճել են 7%-ով, ծառայությունների աճը սեպտեմբերի դրությամբ կազմել է ավելի քան 5 %։

«Այս գործոնները 7 % տնտեսական աճի թիրախը դարձնում են իրատեսական, հատկապես որ արդեն մեկնարկել են մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր, որոնց առաջնային թիրախը Հայաստանը հանքահումքային ռեսուրս արտահանող երկրից ուժեղ մետալուրգիայի և մետաղի վերամշակման հնարավորինս երկար շղթա ունեցող երկիր դարձնելն է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ 2022-ի պետբյուջեի եկամուտներն ըստ նախագծի՝ կազմում են 1 տրիլիոն 946 մլրդ դրամ, որը 2021-ի նկատմամբ 17 %-ով է ավել, իսկ 2020-ի նկատմամբ՝ 25%-ով։ Բյուջեի ծախսերը կազմում են 2 տրիլիոն 190 մլրդ դրամ, որը 2021-ի նկատմամբ ավել է 10 %-ով, իսկ 2019-ի նկատամբ՝ 16 %-ով։

Քաղաքականություն